

ՍԻՐԱՀԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Սիրահարման հարցում տղաները հաճախ են սխալվում,քանզի աղջիկների ցանկություններն անիմանալիության աստճանի անորոշ են:
Ծանոթացել և արդեն համակրում եք մի աղջկա: Ինչ եք պատրաստվում անել:
Աղջիկները գնահատում են համարձակներին:
Երբեք մի մտածեք,որ նա է կատարելու առաջին քայլը:Ծանոթանալու հաջորդ իսկ օրը զնագեք նրան,թեկուզ զրույցը կարճ տևի:Պետք չէ երկար սպասել հարմար պահի` հանդիպման հրավիրելու համար:Հիշեք` աղջիկները գնահատում են համարձակ տղաներին:
Ծաղիկ`գարեջրի փոխարեն:
Առաջին ժամադրությանը գնացեք ծաղիկներով:Ծաղիկների առկայությունն իր դրական ազդեցությունը կգործի հետագա ընթացքի վրա: Եթե հանդիպելու եք ոչ սրճարանում,այլ տանը ապա կարող եք ձեզ հետ վերցնել նաև քաղցրավենիք ու գինի:Բացահայը ձախողվելու են նրանք,ովքեր հանդիպման կգնան գարեջրով:
Զանգ` հաղորդագրության փոխարեն
Աղջկան ժամադրության մի հրավիրեք հաղորդագրությամբ կամ որևէ կայքում նրա հետ խոսելու ժամանակ,այլ զանգեք:Աղջիկները թեև կարող են համաձայնվել սակայն կասկածանքով են վերաբերվում այն տղաներին,ովքեր խուսափում են անմիջական շփումից:
Խուսափեք անհեթեթ հարցերից:
Հանդիպման ժամանակ խուսափեք << Ինչ կպատմես>>, <<Ինչ մասին խոսենք>> և նմանատիպ հարցերից:Առաջարկեք թեմա և այնպիսի զրույց վարեք,որ աղջկան հաճելի լինի:
Օծանելիքն էլ չի օգնի:
ՄԻ ծխեք աղջկա ներկայությամբ:Դա հաճելի չի: Թեկուզ հարցնելուց հետո ստանաք թույլատվություն:Հանդիպման գնալուց առաջ օգտագործած օծանելիքն ու ծամոնն անգամ չեն անցկացնի ծխախոտի`աղջկա համար տհաճ հոտը:
Ռոմանտիկ լինելը չի նշանակում` լինել անլուրջ
Ամենագործնական աղջիկներս էլ անտարբեր չենք ռոմանտիկ արարքների նկատմամբ,եթե անգամ չենք խոստովանում այդ մասին:Ռոմանտիկ արարք կարող է դիտվել թեկուզ մայթեզրի ծաղիկն աղջկան անսպասելի նվիրելը: