top of page

 1  Մի կողմ նետիր կանխակալ մտքերդ

Ինքդ քեզ միշտ ասո՞ւմ ես, թե բավարար կրեատիվ ու օրիգինալ չես: Ինքդ քեզ ասո՞ւմ ես, որ բավարար լավը, խելացի ու զվարճալի չես: Դադարիր շրջանառել այս մտքերը: Միտքդ անընդմեջ նույն հին պատմությունն է քեզ կրկնում` մոլորեցնելով քեզ ու թույլ չտալով օգտագործել քո իրական ներուժը` անվստահության զգացումով ներշնչելով քեզ: Ամեն մի պահը մի նոր մաքուր կտավ է, ինքդ քեզ հնարավորություն տուր նոր պատմություն ստեղծել դրա վրա:

 2  Գիտակցիր քո ներուժը

Մեզնից յուրաքանչյուրը անսահման ներուժ ունի: Կյանքում երբեմն կարող ես դժվար ու մութ պահեր ապրել, սակայն հիշիր, որ ամպերի հետևում մաքուր երկինքն է: Կենտրոնացիր կապույտ երկնքի վրա, ու քո իրական էությունը մի նույնացրու ամպերի հետ: Կարծո՞ւմ ես՝ Բեթովենը նպատակադրվել էր լինել բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մե՞կը: Պարզապես հետևիր կրքերիդ, նրան, ինչը ոգեշնչում է քեզ, և դու կարող ես մեծ հաջողության հանդիպել:

 3  Ամեն օրը փոփոխությամբ սկսիր

Եթե ուզում ես ինչ-որ բան փոխել, պետք է ամեն օր փոքր քայլերով նպաստես դրան: Արդյունքը երբեք միանգամից չի լինում, ու սա վերաբերում է ամեն ինչին: Ի՞նչ ես ուզում անել, հենց այս պահին ինչ-որ քայլ արա դրա համար:

 4   Փոխիր   առօրյադ

Երբեմն մենք ասես խրված լինենք միևնույն փոսի մեջ` աշխատում ենք 9-6-ը, սնվում միևնույն տեղում, և նույնիսկ ամեն անգամ դիտում միևնույն հեռուստահաղորդումները: Փոխիր առօրյադ: Նույնիսկ ամենափոքրիկ փոփոխությունը կարող է ոգեշնչել քեզ կյանքի նկատմամբ: Հնարավոր է, որ դու շատ մեծ փոփոխությունների կարիք ամենևին էլ չունես, ու միայն այս փոքրիկ քայլերի կարիքն ունես:

 5   Սնիր   միտքդ ,  մարմինդ   ու   հոգիդ

 

Մտածիր այս սովորությունների մասին, որոնք ոչ միայն կփոխեն կյանքդ, այլև կօգնեն հասնել նպատակներին:

♦ Առողջ սնվելը

♦ Ամենօրյա մարմնամարզությունը

♦ Ամենօրյա մեդիտացիան

♦ Ամեն օր հաստատուն որոշումներդ ու նպատակներդ հիշելը

 6   Ապրիր   պահը   ու   շրջահայաց   եղիր

Կարևոր չէ, թե ինչ փոփոխություններ ես ցանկանում անել քո կյանքում, դրանցից ոչ մեկը կարևոր չէ,  եթե  շրջահայաց չես: Հեշտ է ցուցակից ջնջել այն, ինչ պետք էր ստանալ ու ստացար, սակայն դու դրանից երջանիկ ու բավարարված չես զգա:  Անհրաժեշտ է գնահատել ու ապրել յուրաքանչյուր ապրած պահը, որովհետև միայն ցանկացածը ստանալու ժամանակ է, որ գիտակցում ես, որ անցած ճանապարհն ու պահերն ավելին արժեին, քան վերջնանպատակը:

 7  Փոխիր   վերաբերմունքդ

Դրական եղիր: Կարևոր չէ, թե ինչ ունես, որտեղ ես ապրում կամ թե ում հետ ես, քո վերաբերմունքը հանգամանքներին ավելի կարևոր են, քան հանգամանքներն իրենք: Աշխարհում կան մարդիկ, ովքեր գործնականում ոչինչ չունեն` քիչ փող, պակաս հարմարություններ, քիչ ռեսուրսներ ու հնարավորություններ, սակայն, միևնույն է, նրանք երջանիկ են: Նույն ձև են նաև հարուստ մարդիկ ու ունեն ամեն հնարավոր հարմարությունները, սակայն դժբախտ են: Շատ ժամանակ այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք, հենց մեր կողքին է: Շնորհակալ ու երախտապարտ լինելը մեզ բավարարվածության զգացում է փոխանցում, հիշի՛ր:

 

 8   Հանիր   դիմակդ   ու   գտիր   քո  « խմբին »

Դադարիր ձևացնել քեզ մեկը, ով չես: Դու երբևէ ունեցե՞լ ես այն զգացումը՝ ասես կյանքը դիմակահանդես է, որ բոլորը ու նաև դու մի շոուի մաս եք կազմում՝ փորձելով ցույց տալ, թե կատարյալ եք կամ որ կատարյալ կյանքով եք ապրում: Հանիր դիմակդ, եթե մարդկանց դա դուր չի գալիս, գտիր նոր մարդկանց ու ժամանակ անցկացրու նրանց հետ: Ծեծված արտահայտություն է, սակայն եղիր այնպիսին, ինչպիսին կաս, դու ոչ մի իմաստալից փոփոխություն չես կարող անել, եթե նախ  դա  չանես:

 9  Դուրս   արի   հարմարավետության   քո   սահմանից

Մի վախեցիր ինչ-որ նոր բան փորձելուց: Խոսիր նոր մարդկանց հետ, նոր հոբբի սկսիր, կամ ինչ-որ նոր քեզ համար սովորականից տարբերվող մի բան ընթերցիր: Երբեք չես կարող ասել, թե ինչ կարող է փոխվել նոր մարդու հետ ծանոթությունը կամ ընկերությունը:

 10  Ոգեշնչվիր

Հեշտ է թևաթափ լինել ու մի անկյունում տառապել, փոխարենը վերականգնիր կրքերդ, ինչն է քեզ ոգեշնչում` գիրք, երաժշտություն, ֆիլմ կամ միգուցե ինչ-որ մեկը: Գտիր, թե ինչն է քեզ ոգեշնչում ու մոտիվացնում, ու բաց մի թող այն: 

bottom of page